21:17 , 24 հունիս, 2013Դալիի տուն-թանգարանը բացվել է 1974 թ.-ին Ֆիգերասում: Ֆիգերասը գտնվում է Պիրենեյների ստորոտներում՝ Ֆրանսիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա` Կատալոնիայում: Հայտնի սյուրռեալիստ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում: Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա ՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալայի անունով: Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը, աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգերասի խորհրդանիշը: Տոռե Գալատեյան կամ Դալիի թատրոն-թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով: Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
37.
38.
39.
40.
41.
42.
43.
44.
45.
46.
47.
48.
49.
50.
51.
52.
53.