08:49 , 21 հունիս, 2019
Բաղադրիչներ
- տավարի միս - 500 գ
- բողկ - 300 գ
- սոխ - 100 գ
- մայոնեզ - 4-5 ճ/գ
- սև հատիկավոր պղպեղ - 4- 5 հատ
- դափնու տերև (лавровый лист) - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հատիկավոր պղպեղն ու դափնու տերևը լցնում ենք ջրով լի կաթսայի մեջ, ավելացնում ենք տավարի միսն ու 1-2 ժամ եփում ենք:

Սոխը մաքրում ու կիսալուսնաձև կտրատում ենք:

5-10 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:

Տավարի միսը փոքրիկ, երկարավուն կտորների ենք բաժանում:

Բողկը մաքրում ու անցկացնում ենք քերիչով:

Տավարի միսը, բողկը, տապակած սոխը լցնում ենք աղցանամանի մեջ: Համեմում ենք աղով, ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք:

Հյութեղ ու անչափ համեղ աղցանը պատրաստ է:

Համեղ ու հագեցնող աղցան մսով, որը շատ դուր կգա հատկապես տղամարդկանց: