Թեհրանը հայտարարել է, որ իրանցիները հավաքել են խոցված ամերիկյան անօդաչուի մասերը


06:30 , 21 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Իրանը հավաքել է խոցված ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու ինքնաթիռի մասերը: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Զարիֆը նշել է, որ ամերիկյան անօդաչուն խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողների կողմից, այն բանից հետո, երբ այն խախտել է սահմանը և ներխուժել Իրանի օդային տարածք:

«Մեզ հաջողվել է հավաքել ԱՄՆ ռազմական ինքնաթիռի մասերը մեր տարածքային ջրերից»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։