Ադրբեջանում ուժային կառույցների ղեկավարների տեղափոխություն է իրականացվել


04:44 , 21 հունիս, 2019

Մասնավորապես, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը հստակ քայլերով գնում է դեպի Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնին: Վերջին շրջանում ակտիվ գործողությունների արդյունքում գեներալ Մադաթ Գուլիևը ազատվեց ՊԱԾ պետի պաշտոնից ու նշանակվեց պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնում:

Մադաթ Գուլիևի փոխարեն ՊԱԾ պետի պաշտոնում նշանակվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Նագիևը։

ՆԳ նախարար գեներալ Ռամիլ Ուսուբովը նշանակվել է անվտանգության քարտուղարի պաշտոնում: Ներքին գործերի նախարարի պաշտոնում է նշանակվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ, գեներալ Վիլայաթ Էյվազովը։

Հերթը կամաց-կամաց հասնում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, ով երևի վերջին առաջադրանքներն է կյանքի կոչում, որպեսզի հետագայում լքի այն աթոռը, որը տարիներ շարունակ անիմաստ զբաղեցնում է ու որի վրա աչք են դրել ԳՇ պետ Նեջմեդին Սադիկովը և արդեն պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը: