Facebook-ը Led Zeppelin-ի ալբոմը չափազանց «մերկ» է որակել


06:10 , 21 հունիս, 2019

Ֆեյսբուքի օգտատեր Միշել Կաոտիկը 2011-ին ներբեռնել է Led Zeppelin Houses Of The Holy ալբոմի կազմը ալբոմի տարեդարձին նվիրված միջոցառման էջում։

Ութ տարի անց Facebook-ն արգելափակել է այդ հաղորդագրությունը: Այս մասին գրում է Louder-ը:

Կազմի վրա պատկերված են Հսկայի ճանապարհը (Հյուսիսային Իռլանդիայի հյուսիսային ափին տեղակայված հազարավոր փոխկապակցված բազալտային սյուներից կազմված եզակի երկրաբանական կառույց) մագլցող երեխաներ։

Նկարի հեղինակը հայտնի լուսանկարիչ Օբրի Փաուելոմն է, այն արտացոլում է մանկության բնական անմեղությունը: Սակայն Facebook-ն այլ տեսակետ ունի:

Գրառման հեղինակը ստացել է ծանուցում, որում նշվում է, որ ալբոմի կազմը չի համապատասխանում սոցիալական ցանցի համայնքի ստանդարտներին, որոնք վերաբերում են մերկ մարդկանց կամ սեռական գործունեությանը:

Կաոտիկն ասել է, որ ցնցված է այս միջադեպից և չէր կարող պատկերացնել նման բան: