«Հարավկովկասյան երկաթուղին» դատի է տվել Ֆինանսների նախարարությանը


20:30 , 20 հունիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի»-ն տնօրեն Սերգեհ Վալկոյի գլխավորությամբ դատի է տվել Ֆինանսների նախարարությանը։ Ընկերության պահանջն է՝ ստուգման ակտն առ ոչինչ և անվավեր ճանաչելու 20․05․2019թ․ բողոքի մերժումն անվավեր ճանաչել։

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը ընկերությանը տուգանել էր 60 միլիոն դոլարի չափով։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ 2018-ի նոյեմբերի 21-ին որոշում էր կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը ենթարկվել ֆինանսական պատասխանատվության: