Ատոմային ռադիոյով կարողացել են առաջին անգամ երաժշտություն հաղորդել


00:00 , 21 հունիս, 2019

Ամերիկացի ֆիզիկոսների կողմից ստեղծված ատոմային ռադիոյով առաջին անգամ երաժշտություն են հաղորդել, գրում են լրատվամիջոցները:

Աշխարհի առաջին ատոմային ռադիոն հնչեցրել է ստերեոֆոնիկ կոմպոզիցիա, որը հաղորդվել է ամպլիտուդային մոդուլյացիայի օգնությամբ:

Այս գաղափարը հայտնվել է 2014 թ.-ին, երբ ֆիզիկոսները՝ Քրիստոֆեր Հոլոուեյի ղեկավարությամբ, որոշել են, որ զգայուն էլեկտրամագնիսական ճառագայթման ընդունիչները կարող են ստեղծվել Ռիդբերգի ատոմների հիման վրա:

Նշվում է, որ ատոմային ռադիոյի օգնությամբ ստացված ազդանշանների որակը բավականին լավն է և, ընդհանուր առմամբ, երաժշտությունը գերազանց է հնչել: