Հիմալայներում սառցադաշտերը երկու անգամ ավելի արագ են հալչում․ գիտնականներ


23:20 , 20 հունիս, 2019

Հիմալայներում սառցադաշտերը հալչում են երկու անգամ ավելի արագ, քան XX դարի վերջին, հաղորդում է Science Advances պարբերականը։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ Հիմալայների սառցադաշտերը վերջին 40 տարում զգալիորեն սառույց են կորցրել, իսկ սառույց կորցնելու միջին արագությունը XXI դարում երկու անգամ ավելի մեծ է՝ XX դարի համեմատ»,-ասվում է հետազոտությունում։

Նշվում է, որ դրա պատճառը կարող է լինել տարածաշրջանում ջերմաստիճանի բարձրացումը։