Մալայզիայի նախկին թագավորի ռուս կինն առաջին անգամ պատմել է ամուսնու հետ ծանոթության մասին


23:00 , 20 հունիս, 2019

«Միսս Մոսկվա 2015» Օքսանա Վոևոդինան առաջին անգամ պատմել է, թե ինչպես է սկսվել ամուսնու՝ Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի հետ սիրավեպը։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով՝ ինքը չի հավատացել, որ տղամարդը, որն իր հետ ծանոթացել է 2017-ի գարնանը՝ ընթրիքի ժամանակ, թագավոր է եղել։ Աղջկան թվացել է, թե տղամարդը կատակում է։ Սակայն հետո ամբողջ երեկո նրանք միասին զրուցել են։

«Շուտով մամուլում լուրեր տարածվեցին թագավորի նշանակման մասին, որը հենց իմ նոր ծանոթն էր»,- գրել է Վոևոդինան։