Ռալֆ Լորենը Մեծ Բրիտանիայում պատվելի ասպետի կոչման է արժանացել


21:15 , 20 հունիս, 2019

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ամերիկացի դիզայներ Ռալֆ Լորենին Բրիտանական կայսրության պատվելի ասպետ հրամանատարի կոչում է շնորհել, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ դիզայները պարգևատրվել է Բուքինգհեմյան պալատում փակ ցուցադրության ժամանակ։ Պարգևատրումը Լորենը ստացել է արքայազն Չարլզի ձեռքից։

Նշվում է, որ նա առաջին դիզայներն է, որ նորաձևության մեջ վաստակի համար պատվելի ասպետի կոչման է արժանացել։