Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում 30 հարց է. ուղիղ


14:22 , 20 հունիս, 2019

Մեկնարկել է կառավարության նիստը, որի օրակարգում 30 հարց է, որից 19-ը` չզեկուցվող:

Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը և այլ նախագծեր: