Մեր երկրի արդարադատության համակարգը հո որբի գլուխ չէ՞, որ չկայացածները գան, մազ կտրել սովորեն


11:09 , 20 հունիս, 2019

Պարզվում է, որ նորանշանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախքան նախարար նշանակվելը, չնայած իր դեղնակտուց տարիքին, աշխատել է որպես ՊԵԿ նախագահի տեղակալ։ Եվ ինչպես բոլորս գիտենք, որևէ սովորական մահկանացու մասնագետ ՊԵԿ նախագահի տեղակալ չի կարող աշխատել, ինչ ուզում է անի, ուզում է վունդերքինդ լինի։ Սա վկայում է այն մասին, որ Ռուստամ Բադասյանը հզոր հովանավորներ ունի, որի օգնությամբ էլ գնդակի պես հայտնվել է ՊԵԿ-ում, իսկ հետո՝ նախարարի բարձր պաշտոնում։

Երկար մտածել պետք չէ հասկանալու համար, որ Ռուստամ Բադասյանի թիկունքին կանգնած է Սորոսի «անհաղթ» գրասենյակը, որը խնդիր է դրել պետական համակարգ ներմուծել 28 տարեկան և նախարարի գործից գլուխ չհանող սորոսականին, ում ինչ կասեն, գլուխը կախ կանի առանց մի խոսք արտաբերելու։

Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ապա Սորոսի գրասենյակի առաջ վարչապետի եղածն ինչ է, որ կարենա հակադրվել։ Թող վարչապետ Փաշինյանը ռիսկ աներ Բադասյանին անձամբ ինքը չներկայացներ նախարարության աշխատակիցներին ու մի հատ էլ լայվ չմտներ, ի՞նչ կլիներ․ հաջորդ օրը սորոսականները վարչապետին մատաղ կանեին կառավարության շենքի դիմաց։

Մեր երկրի ղեկավարությունը պետք է մի քիչ թասիբ ունենա, սուվերի որոշումներ կայացնել, ոչ թե ընկնի այս կամ այն ուժի ազդեցության տակ։ Մեր երկրի արդարադատության համակարգը հո որբի գլուխ չէ՞, որ չկայացածները գան, մազ կտրել սովորեն։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մանկապարտեզի սաները ևս բարձր պաշտոններ կստանան՝ կազմաքանդելով մեր պետական համակարգի գործունեությունը։