ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը


09:51 , 20 հունիս, 2019

ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

ԱԺ օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված մեծ օրենսդրական փաթեթը։

Խորհրդարանն այսօր կքննարկի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

Օրակարգում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը։

Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը: