«Ժողովուրդ». «Ունքը շինելու տեղ աչքն էլ չհանենք». առաջիկա օրերին ԼՀԿ-ն կներկայացնի վեթինգի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները
10:10 , 20 հունիս, 2019
«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջիկա օրերին կներկայացնի վեթինգի գործընթացի իրականացման վերաբերյալ իր սկզբունքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրենց խմբակցության հետ երբևէ չի քննարկել, թե ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել վեթինգի մասով:
Ավելին՝ Մարուքյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իշխանությունը վեթինգի գաղափարը չտապալի: «Մենք գաղափարին կողմ ենք, մենք ենք դա դրել շրջանառության մեջ, բայց ցանկացած լավ գաղափար կարելի է վատ իրականացնել, հետևաբար սկզբունքներ ենք մշակում, որ եթե դա իրականացվի, ունքն ուղղելու փոխարեն չտան, աչքն էլ հանեն: Սա է մեր մոտեցումը, որ եթե արվի, ճիշտ արվի, իսկ մեր պատկերացրած ձևը, թե ինչպես պետք է արվի, դա արդեն կներկայացնենք մեր սկզբունքներում»,- հայտարարեց Մարուքյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: