Փորձագետները Բուխարեստը համարել են աշխարհում լավագույն քաղաքը գեյմերների համար


06:45 , 20 հունիս, 2019

Բուխարեստը կարող է համարվել աշխարհում լավագույն քաղաքը համակարգչային խաղերի համար՝ Համացանցի բարձր արագության և ցածր փինգի (ժամանակ, որն անհրաժեշտ է համակարգչից սերվեր ազգանշանի ուղարկման և պատասխանի ստացման համար) շնորհիվ: Այդ մասին է վկայում վարկանիշը, որը հրապարակել է Speedtest by Ookla ընկերությունը՝ համաշխարհային առաջատարն Ինտերնետի ցանցերի բնութագրերի թեստավորման բնագավառում:

Բացի որակյալ ինտերնետ-ենթակառուցվածքից՝ Բուխարեստում զարգացած է համակարգչային խաղերի մշակույթը, կան բազմաթիվ խաղային ակումբներ, և անցկացվում են այնպիսի միջազգային միջոցառումներ, ինչպիսիք են Bucharest Gaming Week-ը («Բուխարեստյան խաղային շաբաթը»): Դրա շնորհիվ Ռումինիայի մայրաքաղաքը գլխավորել է աշխարհի 35 քաղաքների ցուցակը, որոնք հայտնի են էլեկտրոնային մարզաձևերի բնագավառում մրցումներով, խաղերի միջազգային խորհրդաժողովներով եւ համակարգչային խաղերի խոշոր մշակող ընկերություններով. Սինգապուր, Շանհայ, Մոսկվա, Սիեթլ, Լաս Վեգաս, Փարիզ և Տոկիո: Վարկանիշում հաջորդ հինգ քաղաքներն են Հանչժոուն և Չենդուն (Չինաստան), Սինգապուրը, Սոնամը և Ինչհոնը (Հարավային Կորեա): Յոթերորդ տեղում է Բուդապեշտը, որին հաջորդում են Մալմյոն (Շվեդիա), Վանկուվերը (Կանադա) և Շանհայը (Չինաստան):