Գերմանիայում տղամարդկանց կպաշտպանեն ընտանեկան բռնությունից


05:41 , 20 հունիս, 2019

Բավարիայի և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իշխանությունները ծրագիր են հրապարակել, որը կոչված է տղամարդկանց ընտանեկան բռնությունից պաշտպանելուն, հաղորդում է Deutsche Welle-ն:

Բավարիայի ընտանեկան և սոցիալական հարցերով նախարար Քերսթին Շրայերը և Վեստֆալիայից նրա գործընկերուհի Ինա Շարենբախը նշել են, որ գերմանացի տղամարդիկ ևս ընտանեկան բռնության են ենթարկվում:

Միևնույն ժամանակ նրանք հստակեցրել են, որ մինչ օրս որևէ օգնություն կամ աջակցություն չեն ստացել:

Նրանք հավելել են, որ, այս ծրագրի համաձայն, սկզբում առցանց խորհրդատվություններ կմատուցվեն, ապա բռնության զոհերի համար ապաստաններ և խորհրդատվական կենտրոններ կստեղծվեն:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ 2018 թ.-ին ընտանեկան բռնության զոհ են դարձել 17.9% տղամարդիկ: