Հանդիպման վայրը՝ «Տաշիրի» այգի


21:00 , 19 հունիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

«Տաշիր գրուպի» սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը այսօր էլ մոտ մեկ ժամ զբոսնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։  Վա՞յրը։ Ինչպես հայտնի է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում՝ «Տաշիրի» նորաբաց այգի։ Քիչ առաջ, սակայն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում արդեն աշխատում էր։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն իր այգին դարձրել է իր «բազմասեկտորությունը» ի ցույց դնելու միջոց, որով ցույց է տալիս, որ հավասար հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինայնի հետ, որոնց երեքի հետ էլ նույն այգում տարբեր ժամանակագրությամբ ու հերթականությամբ հանդիպել է․ նախ, Կարեն Կարապետյան, ապա՝ Նիկոլ Փաշինյան, ապա՝ Սերժ Սարգսյան։