Հայերենից անբավարար ստացածները բարձր են, դա արդյունք է թեստում 30% դպրոցական ծրագրից ոչ խրթին նյութ դնելուն, որ տուրք չտան շտեմարանն անգիր անելուն․ Ա․ Հարությունյան


20:30 , 19 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցը վերաբերում էր կրթության ոլորտին։ Նա նշեց, որ միասնական քննությունները ավարտվել են, և հրապարակվել են արդյունքները, որոնք հուսադրող չեն։

Ըստ նրա՝ մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8%-ը, Հայոց պատմությունից 18, 25%-ը, բայց մտահոգիչն, ըստ նրա, Հայոց լեզվից է։

«Անբավարար գնահատականի բարձր ցուցանիշ է գրանցվել  Հայոց լեզվի դեպքում, որը 20% է»,-ասաց նա և նշեց, որ պատճառն այն է, որ շտեմարաններում ԿԳՆ-ն որոշակի տեխնիկական փոփոխություններ է կատարել և հարցերի տեղերը փոխել է, որպեսզի դիմորդները անգիր չանեն, բայց դա դիմորդների համար խնդիրներ է առաջացրել։

«Ինչո՞ւ ենք տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքը հանել, և ի՞նչ քայլեր են արվում շտեմարանները փոխելու և անգիր անելու ցանկությունը վերացնելու համար»,-հարցրեց նա։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ոչ ճշգրիտ տեղեկություն է տարածում պատգամավորը։

Նա ասաց, որ այո, թեստերի փոփոխություններ եղել են քննությունների ժամանակ, և հետզհետե փորձել են այդ ձևով թեստերը ոչ շտեմարանի հենքով ձևավորելու քաղաքականությունը փոխել։ «Այս տարի առաջադրանքները մոտ 30%-ով հայերենի դեպքում փոփոխվել են, այսինքն՝ մենք քայլ ենք արել, որ երկար տարիներ շտեմարաններ անգիր արած աշակերտները այդուամենայնիվ հնարավորություն ունենան բավարար գնահատական ստանալու, բայց բուհեր գնան մարդիկ, ովքեր ունեն իրական մնացորդային գիտելիք, որը փոփոխության արդյունքում ցույց տան, ու լավագույնները գնան բուհեր»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ