Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է իր նախկին ֆուտբոլիստ Նեյմարին վերադարձնելու տարբերակը. բրազիլացին այս պահին հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում:
El Mundօ պարբերականի հաղորդմամբ, նման խնդրանքով է կատալոնական ակումբի ղեկավարությանը դիմել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին:
Նեյմարի գործարքում «Բարսելոնան» կարող է ներառել Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:
«Կապտանռնագույնների» ղեկավարները գիտեն, որ թիմի ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանին ձեռք բերելուն: Այդուհանդերձ, շատ բան կախված է անձամբ ֆրանսիացուց. եթե նա համաձայնի վարձակալության հիմունքներով տեղափոխվել ՊՍԺ, սա, գուցե, «Բարսելոնային» թույլ տա նրան ներառել Նեյմարի գործարքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ