Քանի դեռ եղինջը նորահաս է, մազերի համար թանձր վիտամինային յուղ ենք պատրաստում. հրաշալի դիմակ և մազերի ճյուղավորումից ազատվելու միջոց


20:45 , 19 հունիս, 2019

Պարզվում է՝ եղինջը անփոխարինելի միջոց է մազերի առողջության համար։ Եվ այսպես՝ մի հրաշալի դիմակ ենք առաջարկում պատրաստել մազերի համար նորահաս եղինջի տերևներից, որը կապահովի մազերի փայլը, ամրությունն ու կպաշտպանի մազերը ճղուղավորվելուց։

Եղինջով դիմակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մի կապ եղինջ, ձիթայուղ, խաղողի կորիզի և ավոկադոյի յուղ։

Image result for Õ¥Õ²Õ«Õ¶Õ»

Եղինջը մանր կտրատում ենք, թեթև չորացնում ենք ստվերում։ Վրան լցնում ենք ջրային բաղնիքի վրա 40 աստիճան տաքացված յուղերը և դնում ենք մութ և հով տեղ։

3-4 օրից յուղը մուգ և բուրավետ է դառնում։ Այնուհետև քամում ենք։

Տաքացնում ենք ջրային բաղնիքի վրա և մի կտոր կակաոյի յուղ ենք դնում կամ կոկոսի յուղ։ Կարելի է ըստ ցանկության նաև 5-10 կաթիլ անանուխի կամ դարչինի եթերայուղ ավելացնել։ Պահում ենք սառնարանում։

Լողանալուց 30 րոպե առաջ այս յուղը քսում ենք մազերին, իսկ հետո շամպունով լվանում։