Yerkir.am-ը գրում է.
Միացյալ Թագավորությունում 83-ամյա կինն ընկել է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի տակ: Նա ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց. հայտնում է dailymail.co.uk-ը։
Քենսինգթոնյան պալատի հավաստիացմամբ` արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն արդեն կապ են հաստատել տուժած կնոջ հետ։
Նշվում է, որ պատահարի առնչությամբ թագավորական ընտանիքի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել և հիվանդին արագ ապաքինում մաղթել։ Զույգը նաև խոստացել է մինչև ապաքինման ավարտը մշտապես կապ պահպանել կնոջ հետ։
Դեպքը տեղի էր ունեցել երկուշաբթի, երբ արքայազնը և նրա կինը ուղևորվում էին Վինձոր` եկեղեցական պատարագի մասնակցելու: