«Այս փուլում որևէ աշխատակից չի հեռացվել աշխատանքից». Սուրեն Պապիկյան (Video)


18:00 , 19 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեմ է «սուպերնախարարություն» տերմինին, թեև ընդունում է, որ նախարարությունը բավականին մեծ է: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ որոշակի ժամանակ կպահանջվի օպտիմալացման համար, կրկնվող վարչությունների խնդիրը կլուծվի առաջիկա մեկ ամսում:

«Այս փուլում որևէ աշխատակից չի հեռացվել աշխատանքից»,- ասաց Ս.Պապիկյանը՝ հավելելով, որ կրկնվող վարչությունների լավագույն մասնագետները կընտրվեն ըստ չափորոշիչների:

«Մեր խնդիրն է պրոֆեսիոնալների ներգրավելն է և պրոֆեսիոնալներին պահելը»,- հավելեց նա: