18:23 , 24 հունիս, 2013
Թերմտածված շարժումներն ու քաղաքական մյուս նախաձեռնությունները ոչ պակաս վնասակար են, քան իշխանությունների ապաշնորհ արարքները: Իշխանությունների հետ մարդիկ վաղուց հույս չեն կապում և առանձնակի չեն հուսալքվում, բայց ահա ընդդիմադիրները մարդկանց հուսավառում են անհիմն կերպով և ապա հասցնում խոր հուսալքության, որն էլ մարդկանց հարկադրում է կա՛մ պարփակվել իրենց պատյանի մեջ ու դառնալ իներտ, կա՛մ էլ լքել երկիրը: