Panorama.am-ը գրում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որտեղ ասված է.
«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից:
2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: