ԵՄ-ի տնտեսությունը կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից. Մոգերինի


15:10 , 19 հունիս, 2019

168.am-ը գրում է.

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցապնդման, հայտարարել է, որ Եվրամիության ագրոարդյունաբերական շուկան կարգի է եկել ռուսական հակապատժամիջոցներից։

«Չնայած ռուսական պարենային բռնարգելքի հարուցած բարդություններին, Եվրամիության ագրոարդյունաբերական համալիրը բացառիկ ճկունություն ցուցաբերեց, եւ ազդեցության ենթարկված հատվածների մեծ մասը կարողացավ այլընտրական շուկաներ գտնել»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կողմնակի ազդեցությունը Եվրամիության տնտեսության համար մնում է «զուսպ եւ կառավարելի»: Ըստ որում Մոգերինին ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսությունն զգալի կորուստներ է կրել ինչպես պատժամիջոցների պատճառով, այնպես էլ նավթի գների տատանումների եւ ռուբլու փոխարժեքի նվազման հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: