50 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը դադարեցրել է հացադուլը


15:03 , 19 հունիս, 2019

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից:

Հիշեցնեմ, որ հացադուլում գտնվելու ընթացքում 4 անգամ նրան այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ հունիսի 17-ին այցելել էր նաև քննիչը: