Զ. Հասանովը մի օրում ՊՆ ղեկավարից վերածվեց ֆուտբոլի գնդակի


14:39 , 19 հունիս, 2019

Ադրբեջանի ՊՆ ղեկավարի երեկվա ելույթից ադրբեջանական հասարակությանը, փաստորեն, ամենաշատը հետաքրքրել է վերջինիս՝ Մխիթարյանին կատարած անդրադարձը։

Ու ամենահետաքրքիրն էն է, որ 2016թ.-ից մինչև էսօր Ադրբեջանում Զաքիր Հասանովի հասցեին արված հայհոյանքներն ու քննադատությունները երևի իրենց թվաքանակով զիջեն վերջին 10-15 ժամերի ընթացքում արվածներին։

Զ. Հասանովը մի օրում ՊՆ ղեկավարից վերածվեց ֆուտբոլի գնդակի իր կատարած ֆուտբոլային անգրագետ «մեկնաբանությունների» պատճառով։