Նստացույց՝ ԱԺ-ի դիմաց. «Ահազանգ» նախաձեռնությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների դեմ ակցիա է իրականացնում. ուղիղ


14:03 , 19 հունիս, 2019

«Ահազանգ» նախաձեռնության ներկայացուցիչները նստացույց են սկսել Ազգային ժողովի դիմաց։

Այդ մասին նրանք տեղեկացրել են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

«Մեկնարկեց մեր նստացույցը  Ազգային ժողովի դիմաց։ Հիշեցնենք, այսօր նախատեսված է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը։

Կոչ ենք անում այս հարցով մտահոգվող բոլոր անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության տեքստում։

Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։