21:30 , 19 հունիս, 2019Մանկությունը կյանքի ամենակարևոր մասերից մեկն է: Այն, ինչ սովորում ենք մանկության ընթացքում, մեզ կարող է կա՛մ ուժեղ դարձնել, կա՛մ լինովին ոչնչացնել: Ընտանիքը մանկուց սովորեցնում է այն, ինչ դպրոցը երբեք չի սովորեցնում: Ծնողները միակ մարդիկ են, ովքեր մեծ օրինակ են ծառայում երեխաներին: Հենց նրանք են ձևավորում մեր ապագա բնավորությունն ու խառնվածքը:
Եթե այսօր երեխային բռնություն սովորեցնեք, ապա այդ բռնությունը կվերադառնա ձեզ:
Սա մեծ ազդեցություն է ունենում նրանց հոգեկան աշխարհի վրա:

Երեխայի համար շատ կարևոր է, որ ծնողը հասկանա, թե ինչ է ցանկանում իրականում երեխան:
Միգուցե երեխան սխալ քայլ է արել, սակայն բարկությունը կարող է նրան ավելի հեռացնել ձեզնից:

Մարդիկ այնքան զբաղված ու հոգնած են լինում, որ երբեմն մոռանում են ընտանիքի կարևորության մասին:
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրն ու կյանքը:
Երեխաները չեն հիշում այն, ինչ ասում եք, նրանց մոտ տպավորվում են ձեր արարքները:

Գաղտնիք չէ, որ երեխաներն աշխարհում ամենից շատ ունեն ուշադրության կարիք: Կապ չունի, թե ինչ են անում, միևնույն է, նրանք ունեն ձեր ուշադրության կարիքը:
Երեխային վստահելը ամենամեծ նվերն է: Նրանք դրանից շատ լավ են զգում:
Համոզվեք, որ երեխան գիտի ձեր սիրո մասին: Ձեր սերը էլ ավելի կամրապնդի հարաբերությունները: