Հունիսի 27-ին կկայան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն


11:20 , 19 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Պոլսո հայոց պատրարքարանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նախօրեին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում որոշում է կայացվել սկսել տեղապահի ընտրության գործընթացը։ Կրոնական ժողովը կայացել է պատրարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ։

«Էրմենիհաբերի» հաղորդմամբ, հայտարարության մեջ նշված է, որ տեղապահի ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: