Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա


10:43 , 19 հունիս, 2019

Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա, փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին:

Ըստ իմ տեղեկությունների՝ Վաշինգտոնում ԱԳ նախարար-պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլտոնը:

Ոչ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով ամերիկյան կողմից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլտոնը, տրանսպորտի նախարարին` տրանսպորտի քարտուղարը և այլն):