ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրութան հարցը


10:16 , 19 հունիս, 2019

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյան։ Աժ օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրութան հարցը։

ԱԺ-ն կքննարկի նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը։

Օրակարգում է նաև Աժ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված մեծ օրենսդրական փաթեթը։