«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը». Բոլթոնը՝ Մնացականյանի և Մամեդյարովի հետ կայանալիք հանդիպման մասին


10:10 , 19 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը:
Պաշտոնյան մասնավորապես գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: