Վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը. ուղիղ


09:36 , 19 հունիս, 2019

Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:

Դատական նիստը վարում է դատավոր Արմեն Դանիելյանը:

Գլխավոր դատախազությունն ու տուժողը բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։