ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջ


00:30 , 19 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջրածնի հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, հայտնել է «EUobserver» տեղեկատվական ռեսուրսը:

«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում։ Այս մասին ասված է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի վերաբերյալ նիստը կկայանա երեքշաբթի», - գրել է կայքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ