ԵՏՀ կոլեգիան հաստատել է ոգելից խմիչքի և ծխախոտի ակցիզային դրույքաչափերի մոտեցման համաձայնագրերի փաթեթը


00:15 , 19 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միության ներսում ոգելից խմիչքի և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը մոտեցնելու մեխանիզմի մասին համաձայնագրերը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ԵՏՀ մամլո հաղորդագրությունը:

«Համաձայնագրերով ամրապնդվում է ակցիզների դրույքաչափերի մոտեցման մեխանիզմը՝ սկզբնական դրույքաչափի (սահմանվում է 2024 թվականից սկսած ամեն 5 տարին մեկ) և դրանից շեղվելու չափանիշների սահմանման միջոցով: Ի դեպ, երկրների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է սկզբնական ցուցիչ դրույքաչափից շեղման բավականաչափ սահման՝ կախված նրանց սոցիալ-տնտեսական զարգացումից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ