NYT- ի լրագրողը հայտարարել է Ռուսաստանի գծով Թրամփի խորհրդականի հրաժարականի մասին


22:30 , 18 հունիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Թրամփի վարչակազմի՝ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով ավագ պաշտոնյա Ֆիոնա Հիլլը օգոստոսի վերջին կթողնի իր պաշտոնը: Այս մասին հայտարարել է The New York Times թերթի լրագրող Պիտեր Բեյքերը Twitter-ում:

«Հիլլը անցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բուռն շրջանի միջով և իր աշխատանքը կավարտի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ Թրամփի և Պուտինի միջև սպասվող հանդիպումից հետո, որը տեղի կունենա Օսակա քաղաքում (Ճապոնիա) G20 գագաթնաժողովի շրջանակներում», - գրել է Բեյքերը:

Նա հստակեցրել է, որ պաշտոնապես Հիլլը կթողնի իր պաշտոնը օգոստոսի վերջին:

Նրա խոսքերով, նրան փոխարինելու է Թիմ Մորիսոնը, որը ազգային անվտանգության խորհրդի անդամ է դարձել անցյալ տարի՝ որպես զանգվածային ոչնչացման զենքի և կենսաբանական պաշտպանության գծով խորհրդատու:

«Թրամփը հույս ունի փոխել հարաբերությունները Ռուսաստանի հետ` զենքի վերահսկման մասին ավելի շատ խոսելու համար, ներառյալ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան հնարավոր պայմանագրի մասին, որը կփոխարինի գոյություն չունեցող ՄՓՀՎՊ- ին (միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանգիր)», -ավելացրել է Բեյքերը: