Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության փոխնախագահներ են ընտրվել


23:22 , 18 հունիս, 2019

«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության՝ այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: