ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ում ակտիվացումն ընթացիկ պարտականություն է՝ բավարարելու խաղի մեջ մնալու իր ցանկությունը․ Վիգեն Հովսեփյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին


21:15 , 18 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը քաղաքագիտության դոկտոր, ամերիկահայ Վիգեն Հովսեփյանի հետ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին սպասվող հանդիպումից իր ակնկալիքների մասին: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ժամանակավոր ակտիվացմանը մեծ կարևորություն չի տալիս, այլ այն համարում է որպես ընթացիկ պարտականություն՝ բավարարելու՝  խաղի մեջ մնալու իր ընթացիկ ցանկությանը:

-Բավականին երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր, նախաձեռնողականություն չէր դրսևորում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելելու է Վաշինգտոն՝ այնտեղ արդեն հունիսի 21-ին հանդիպելու Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ: Ի՞նչ է նշանակում արտգործնախարարների հերթական հանդիպման կազմակերպումը նախաձեռնելը՝ պարզապես պարտականության կատարո՞ւմ, քանի որ գործընկեր երկրներն արդեն կազմակերպել էին, թե՞ որոշակի ակտիվություն հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ իր մեջ պարունակող «մեսիջներով»: 

- Քաղաքականության, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ որևէ երևույթ վերլուծելու համար շատ կարևոր է նկատի ունենալ համատեքստը: Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը մոտ երկու տարի է՝ արտասովոր կերպով ակտիվացել է արտաքին ճակատի ուղղությամբ, և դա մեծամասամբ թելադրված է Թրամփի ներքին քաղաքական դժվարություններից ուշադրություն շեղելու անհրաժեշտությամբ:

Ներքին քաղաքական թատերաբեմի գործընկերները ևս՝ ինչպես օրինակ՝ հրեական լոբբին, առավելագույնս օգտվում է այս իրավիճակից՝ իր ակնկալիքներն առաջադրելով՝ զորակցության դիմաց: Այս ակտիվացումը նշելուց հետո, պետք է մեկ անգամ ևս հաստատել, որ ԱՄՆ-ի հատկապես վարչական թևը՝ Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը, Պենտագոնը և այլն, ոչ մի հույս չի ստեղծում, որ արցախյան բանակցություններում տնօրինող դեր կստանձնի:

ԱՄՆ-ը շատ լավ հասկացել է, որ սա ռուսական ազդեցության գոտու մասն է կազմում, և որ կովկասյան տարածաշրջանում իր ազդեցությունը ծավալելու կամ զարգացնելու համար պետք է գործի  համբերությամբ և երկարատև, այսինքն՝ մշակութային, հոգևոր-մտավոր, կրթական քաղաքականության միջոցով: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ժամանակավոր ակտիվացմանը մեծ կարևորություն չէի տա, այլ կվերագրեմ որպես ընթացիկ պարտականություն՝  բավարարելու՝ խաղի մեջ մնալու շատ ընթացիկ ցանկությունը:

- ՀՀ ԱԳՆ–ը հանդիպման մասին իր հայտարարության մեջ նշել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։ Կարծո՞ւմ եք՝ հայկական կողմը Վաշինգտոնում կկարողանա՞ օրակարգ թելադրել, որո՞նք պետք է լինեն, Ձեր կարծիքով, այդ գերակայությունները: 

- Դժվար թե հայկական կողմը կարողանա օրակարգ «թելադրել: Սակայն գնահատելի է, երբ հայկական կողմը հարցեր է բարձրացնում և պատասխաններ է պահանջում՝ շարունակաբար պաշտպանողական դերի մեջ հայտնվելու փոխարեն: Վերջապես ադրբեջանական կողմը ռազմատենչ հռետորաբանությունն ու սահմանի վրա կատարած խախտումները շինծու խնդիրներ չեն, ստուգելի են, և որևէ ողջամիտ բանակցային գործընթաց պետք է որ այդ իրողությունների հետ հաշվի նստի՝ նախքան ավելի մեծ և հիմնարար հարցերը քննարկելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ