Խավիարակերություն են կատարել. Բաբայանը՝ Ֆրանսիայի քաղաքների կողմից Արցախի հետ հարաբերությունները խզելու մասին (Video)


20:10 , 18 հունիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով մի շարք ֆրանսիական քաղաքների՝ Արցախի հետ ունեցած համագործակցության խզման փաստին, ասել է, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում  շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, իսկ քաղաքական դաշտում՝ ահաբեկչական:

«Հիմա էլ ֆրանսիական այդ քաղաքների և ֆրանսիական կառավարական շրջանակների հետ խավիարակերություն են կատարել որոշ մարդկանց հետ, հիմա այստեղ են ակտիվանում: Նույնիսկ Հենրիխ Մխիթարյանին չեն թողնում, որ գա Բաքու: Այս ամենը չի կարելի անտեսել: Հակառակորդը մնացել է նույնը, նպատակները, ցանկությունը նույնը՝ դա Արցախի ոչնչացումն է, հնարավորության դեպքում նաև ՀՀ ոչնչացումը»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: