«Արմենիա» ԲԿ-ում տղամարդը հայհոյել ու հարվածել է հիվանդանոցի աշխատակիցներին


20:00 , 18 հունիս, 2019

Հունիսի 17-ին՝ ժամը 05։00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

«Ժամը 07։30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել և ձեռնաշղթա հագցրել: Նշանակվել են ԴԲՓ-ներ»,- ասված է հաղորդագրության մեջ: