Իտալիայում վախճանվել է Եվրոպայի ամենածեր բնակչուհին


22:00 , 18 հունիս, 2019

Հունիսի 18-ի առավոտյան կյանքի 117-րդ տարում վախճանվել է Իտալիայի և ամբողջ Եվրոպայի ամենածեր բնակչուհին՝ Ջուզեպինա Ռոբուչին: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, երկարակյացը մահացել է Պոջո-Իմպերիալե փոքրիկ քաղաքում (Ապուլիա հարավային մարզ), իր ծնողների տանը:

Ռոբուչին մոլորակի երկրորդ ամենածեր կինն էր Ճապոնիայի բնակչուհի Կանե Տանակիից հետո: «Մենք խորապես ցավում ենք: Մենք հպարտանում ենք, որ նա ապրել է մեր քաղաքում»,- գործակալությունը մեջբերում է քաղաքագլուխ Ալֆոնսո դ՛Ալոզիոյի խոսքը: 2012 թվականին Ռոբուչին արժանացել է Պոջո-Իմպերիալե քաղաքի պատվավոր քաղաքագլխի կոչման:

Ջուզեպինա Ռոբուչին ծնվել է 1903 թվականի մարտի 20-ին: Նա դարձել է մի շարք կարևոր պատմական իրադարձությունների վկան, այդ թվում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ երկար տարիներ նա աշխատել է իր ամուսնու հետ միասին:

Նրանք ունեցել են հինգ զավակ, հինգ թոռ և 16 ծոռ: