Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը


18:20 , 18 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի վաղը ժամը 09։15-ին։

Դատախազները միջնորդել էին այսօրվա նիստը շարունակել աշխատանքային օրվա ավարտից՝ 18։00-ից հետո, որպեսզի ամբողջությամբ ներկայացնեին իրենց բողոքը, պաշտպանական կողմից առարկություններ եղան։

Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են  մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ազատել կալանքից՝ ԼՂՀ ներկայիս  և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ