«Էս դատավարությունը դարձրել եք կրկես». Քոչարյանի և մյուսների գործով նիստում թեժ է (Video)


17:30 , 18 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։

Դատական նիստը շարունակվում է։

Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանն ասաց, որ հայտարարություն ունի անելու, սակայն  դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց։

Դատավորը մերժեց Օրբելյանի՝ խոսքը շարունակելու բազմաթիվ փորձերը։

«Նստե՛ք», - հորդորեց դատավորը։

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ ասաց, որ ինքն էլ ցանկություն ունի որոշակի հարցերի պարզաբանումներ ստանալ։

Դատավորը, սակայն, Պողոսյանին էլ թույլ չտվեց խոսքը շարունակել։

«Ես չեմ ավարտել», - ասաց Պողոսյանը։

«Զբաղեցրե՛ք ձեր տեղը։ Դուք ինձ հետ զուգահեռ խոսում եք, խնդրում եմ ձայն չբարձրացնել դատարանի վրա», - ասաց դատավորը։

Նա Միհրան Պողոսյանին զգուշացրեց՝ եթե այսպես շարունակվի, հնարավոր է, սանկցիա կիրառի վերջինիս նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ