Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Elantra-ն ու BMW-ն. կան վիրավորներ


18:10 , 18 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են Hyundai Elantra մակնիշի 36 DԼ 289 համարանիշի և BMW մակնիշի 36 CԼ 148 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանտու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: