Սահմանային նման լարվածության ֆոնին Ռուբեն Ռուբինյանի այսօրինակ լավատեսությունը զարմանալի ու նույնիսկ նախանձելի է


16:38 , 18 հունիս, 2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կառուցողական գործընթաց է ակնկալում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին նախատեսվող հանդիպումից: 

Զարմանալի ու նույնիսկ նախանձելի է այսօրինակ լավատեսությունը սահմանային լարվածության ֆոնին: Հիշեցնենք. կրակոցներ ականանետերից, անօդաչու թռչող սարքերի ակտիվացում… Ադրբեջանը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով՝ ռազմատենչ հռետորաբանություն, զորավարժություն, դիպուկահարների աննախադեպ ակտիվացում, հասկացնում է իր մարտական տրամադրվածությունը: Այս ամենի համատեքստում ԱԳՆ ղեկավարների հանդիպումը լավագույն դեպքում կլինի բառային փոխհրաձգություն: