ՍԴ դատավորը չպետք է լինի խոցելի, Վահե Գրիգորյանի թեկնածությունը 2-րդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել. խմբակցությունների ելույթները


15:30 , 18 հունիս, 2019

Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովում այսօր՝ ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ԱԺ խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել, «Բարգավաճ Հայաստան»-ը նշեց, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, իսկ «Իմ քայլից» հայտարարեցին, որ առաջադրված թեկնածուն իշխանության թեկնածուն է։

ԼՀԿ-ի անունից ելույթով հանդես եկավ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ով նշեց, որ վերացարկվելով բոլոր թեկնածուների անձերից, պետք է ինստիտուցիոնալ մտածել։ Ըստ նրա՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել։

«Եթե ցանկանում ենք մեր ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրեն ինչ-որ պաշտոնում, պետք  է խիստ հաշվարկով մոտենանք՝ հասկանալով, որ դատական համակարգն այլ համակարգ է, ՍԴ-ի համար առաջադրվող պահանջներն այլ պահանջներ են»,- ասաց նա։

Տարոն Սիմոնյանը նշեց, թե բազմիցս նշել են, որ օրենսդրական խնդիր կա և հստակ պահանջ կար այդ հարցով, մինչդեռ նրանց պատասխանել են, թե այս պահանջը չի խախտվում Վահե Գրիգորյանի առաջադրումով, հետո ասեցին, որ այո պահանջ կա, բայց հակասահմանադրական է։ 

«Եթե տեսնում էինք խնդիր կա, քաղաքական մեծամասնություն եք, կարող էիք օրենքում փոփոխություն կատարել, բայց առանց դրա քաղաքական որոշման եք գնացել, որը լավ ճանապարհ չէր։ Բոլոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, և ինչքան էլ պարոն Գրիգորյանի մասնագիտական ունակությունները, նրա անձը և ունեցած փորձը գնահատենք, չենք կարող անտեսել օրենքի պահանջը»,- ասաց նա և հավելեց, որ վաղվա իրավական պետությունը պետք է անցնի օրենսդրական ճանապարհով։

«Դուք ունեիք հնարավորություն այլ ճանապարհով գնալու և մենք էլ դա կողջունեինք, բայց չարեցիք»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ