Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է


15:00 , 18 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հաղորդում է ներկայացրել  իր ծիրանի այգում տեղի ունեցած  հրդեհի հետ կապված, ոստիկանությունը զբաղվում է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Ամիրյանը։ 

Նա  նշեց, որ 2 հեկտար այգին ամբողջովին այրվել է։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ Մ. Գրիգորյանն  առողջական վիճակի պատճառով չէր կարողացել ներկայանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ