Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել է ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ


13:45 , 18 հունիս, 2019

168.am-ը գրում է․

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ: Իր առաջարկը նա հնչեցրել է հունիսի 18-ին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 10-րդ միջազգային հանդիպմանը։

«Հարկավոր է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ է պաշտոնապես չճանաչել եւ հակազդել այլ երկրների դեմ ամերիկյան կառավարության արտատարածքային պատժամիջոցներին՝ անցկացնելով այդ կործանարար պրակտիկայի դեմ հանդես եկող պետությունների նիստեր, ինչպես նաեւ ստեղծելով այդ պատժամիջոցներին հակազդման մշտական միջազգային մեխանիզմ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: