22:45 , 18 հունիս, 2019Նորածին երեխաներն ամենամաքուր ու գեղեցիկ էակներն են աշխարհում: Մարդկանց մեծ մասը կարծում է, որ գիտի նրանց մասին ամեն ինչ. չէ՞ որ նրանք ընդամենը փոքրիկ մարդուկներ են, որոնք դեռ չեն կարողանում խոսել և լալիս են, երբ ցանկանում են: Սակայն նրանք սխալվում են. շատ բաներ կան, որոնք մարդկանց մեծ մասին հայտնի չեն նորածինների մասին:

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսին էիք տեսնում աշխարհը փոքր ժամանակ: Գունավո՞ր, թե՞ սև ու սպիտակ: Պարզվում է՝ նորածիններն ունեն սև ու սպիտակ տեսողություն:

Մենք կարող ենք լացել աղի արցունքներով, սակայն նորածինների արցունքները սկսում են արտադրվել միայն կյանքի 3-րդ շաբաթից սկսած:

Հասուն մարդն ունի 206 ոսկոր, իսկ նորածինները 64-ով ավելի՝ 270:

Նորածինները շատ արագ են աճում, սակայն եթե երեխան շարունակեր նույն տեմպերով աճել, ինչպես կյանքի առաջին տարում, ապա 20 տարեկանում նրա հասակը ավելի կլիներ 9 մետրից:

Աճելու ընթացքում աչքերը գրեթե չեն մեծանում: Նորածնի աչքի չափը մեծահասակի աչքի չափի արդեն իսկ 75%-ն է կազմում:

Նորածնի օրգանիզմի ողջ գլյուկոզայի 50%-ն օգտագործվում է ուղեղի աշխատանքի ապահովման համար:

Հասուն մարդն ունի միջինում 10 000 համային զգայարան, մինչդեռ նորածինների մոտ դրանք երեք անգամ ավելի են:

Երբ հղի կինը հիվանդանում է, արգանդում գտնվող երեխան ցողունային բջիջներ է արտադրում մոր օրգանները վերականգնելու համար:

Այն բանի շնորհիվ, որ նորածինները մեծանում են ամնիոտիկ հեղուկում, նրանք ի ծնե ունակ են լինում լողալու:

Չնայած այն բանին, որ նորածինները երեք անգամ ավելի շատ համային զգայարաններ ունեն, քան մեծահասակները, նրանք մինչև 4 տարեկանը չեն զգում աղի համը: